Պարը․․․

Ես Տիգրան Ադամյանն եմ, սովորում եմ «Ավագ դպրոց վարժարանի» 10-րդ դասարանում։ Կրթահամալիրում ազգային պարեր պարում եմ հենց ամենասկզբից։ Աշխատել եմ մասնակցել պարի հետ կապված բոլոր դպրոցական նախագծերին։ Ամեն ինչ սկսվեց, երբ հարգելի Ստեփանը սկսեց պար ուսուցանել մեր կրթահամալիրում, ցավոք նա այսօր արդեն կրթահամալիրում չի դասավանդում։ Առաջին սովորած պարս եղել է Յարխուշտան, որը ռազմապար է։ Պարել եմ  «Կայծեր» ազգագրական պարի ակումբում, այնտեղ սկսել եմ պարել երկու տարի առաջ։ Այսօր «Կայծերը» արդեն չի գործում, սակայն ես գտել  եմ պարելու ուրիշ հարթակ։ Հիմա պարում և երգում եմ «Ավագ դպրոց վարժարանի նախագծային երգ ու պարի» ակումբում, որը ստեղծվել է այս տարի «Կայծերի» նախկին պարողներից մի քանի հոգու և ընկեր Աննա Երիցյանի աջակցությամբ։ Դպրոցը ավարտելուց հետո ցանկանում եմ դառնալ ՏՏ ոլորտի մասնագետ, սակայն պարը թողնել չեմ ցանկանում։  Դպրոցում մասնակցել եմ բոլոր ծիսական հարսանիքներին, որոնք կազմակերպվում էին «Ծիսական հարսանիք» նախագծով՝ կրթահամալիրում։  Մասնակցել եմ ընկեր Լուսինեի ու ընկեր Խորենի, ընկեր Միքայելի ու ընկեր Տաթևի, ըներ Շամիրիամի ու ընկեր Արայի ծիսական հարսանիքներին, որոնցից ունեմ շատ լավ հիշողություններ, «Սովորող- սովորեցնող» նախագծին։ «Սովորող-սովորեցնող» նախագծի արդյունքում ձեռք բերեցի մի շարք հմտություններ, որոնցից ամենակարևորը մյուս տարիքակիցներիս կամ տարիքով ինձնից փոքրերի հետ աշխատելու կարողությունն էր։ «Ծիսական հասանիքների» շնորհիվ սկսել եմ պատկեացում կազմել հին ժամանակներում հարսանիքի անց կացման ու ձևի շուրջ։ Հասկացել, որ այսօրվա ժամանակակից հարսանիքները շատ քիչ ընդհանրություններ ունեն  հին հարսանիքների համեմատ։ Իմ կարծիքով, ես այսօր կրթահամալիրի շնորհիվ դարձել եմ ազգային պարի կրողն ու տարածողը։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s