Ջանսուղ Չարկվիանի

Մի Պայմանով

Ջուր տուր ծարավն,

Թող լեզուն թրջի,

Ճանապարհ ցույց տուր

Մոլորայինեին թափառաշրջիկ:

Չհանգստանաս ,

Մինչև որ պարտքդ իսպառ չփակես,

Սսկիր վազը,

Որ գինի տա քեզ:

Օգնիր ինձ գտնեմ իմ եղբայրներին,

Որ օտար հողում ինձ են սպասում,

Օգնիր մայր հողում ամփոփել նրանց

Մասունքները սուրբ…

Եվ թույլ տուր ասել,

Որ արժեր ապրել այս երկրում իրոք:

Հետո… կգնամ,

Թե ուր կգնամ, դա կամքն է Տիրոջ

 

Վերադարձ

Իջնում եմ լանջով Ձիթենյաց լեռան,

Եվ Ձա՞յն եմ լսում, թե՞ դա ինձ թվաց –

Ինչու՞ ես լռում, դու դեռ չես մեռած:

Իսկ ես ասում եմ: Լսու՞մ ես, Աստված,

Դու ինձ ասացիր ուղիղ ընթացիր,

Ծառայեցի քեզ ու մեձավորիս,

Կիսեցի անգամ պատառն իմ հացի,

Երազ ու միրաժ, ցավերն օտարին:

Ապարանջանը՝ մանկան գլորած,

Երկաթե օղ եմ համարում էլի,

Մխացող վերք է ժպիտս կորած,

Չաներս մամռոտ քարերով են լի:

Մեզ ատելության թույն են ներարկում

Քրքրել են մեր դրոշները սուրբ,

Եվ ստիպում են, որ մենք կում առ կում

Դառնության գավը խմենք ցմրուր:

Իջնում եմ լանջով Ձիթենյաց լեռան,

Եվ Ձա՞յնն եմ լսում, թե՞ դա ինձ թվաց –

Ինչու՞ ես լռում, դու դեռ չես մեռած:

Իսկ ես ասում եմ:Չե՞ս լսում ես, Աստված,

Աղբյուր՝ Վրացական Պոեզիա- Գագիկ Դավթյանի թարգմանությամբ

Էջ 17-18

Մուտքագրեց Տիգրան Ադամյանը

Leave a comment