Հնեվանք ճանբար

Ես արդեն Միջին դպրոցի սովորող եմ: Ուրախությանս չափ չկար, երբ իմացա, որ կարող եմ մասնակցել <<Հնեվանք>> ճամբարին: Միանգամից պատրաստվեցի:
Մի քիչ անսպասելի էր, բայց հաճելի: Ամեն առավոտ արթնանում էինք շատ շուտ, մարզվում, նախաճաշում, մաքրում մեր տարածքը, հետո գնում արշավի:
Գնացինք Օձուն, եկեղեցու վանահայրը մեզ սովորեցրեց պատվիրանները, միասին աղոթեցինք: Եղանք Հնեվանքում, եկեղեցին , ճիշտ է, կիսաքանդ էր, բայց վեհաշուք տեսք ուներ: Հետաքրքիր էր այն, որ մենք մնում էինք վրաններում, երեկոյան խարույկ էինք վառում, երգում և խաղում:
Գնացինք նաև Դենդրոպարկ՝ ծառերի աշխարհը: Հրաշալի տեսարան, ես ինձ այնտեղ հրաշալի էի զգում: Դենդրոպարկում մարդիկ պահպանում էին ծառերը, չէին կտրում:
Այցելեցինք Վարդաբլուր և Կուրթան, այս գյուղերի դպրոցականները մեզ պատմեցին իրենց գյուղի մասին, ցույց տվեցին իրենց գյուղի տեսարժան վայրերը:
Հաջորդ օրը գնացինք Լոռու բերդ, բերդի պարիսպների մի մասը պահպանվել էին: Հետաքրքիր էր բերդի ներսում եղող եկեղեցին, որը ամբողջովին կանաչ էր, որովհետև քարերի վրա փոքրիկ խոտեր էին աճել:
Ճամբարի ընթացքում անընդհատ քայլում էինք, ամենալավ արշավը Ձորագյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի տանող արշավն էր: Ճանապարհը դժվար էր ու երկար, բայց հոգնեցուցիչ չէր: Մեզ ուղեկցում էր տիար Գևորգը:
Վերջին օրը հյուր եկան մի խումբ կրթահամալիրցիներ, պարեցինք, երգեցինք: Ճամբարն ավարտվեց մեզ համար և սկսվեց մյուս սեբաստացիների համար: Ես էլի կգամ….

Leave a comment